Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1123105

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում: Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է: Առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2.8 տոկոս է: 2023-ի սեպտեմբերին արձանագրվել է Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ:  Սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը  726 հազար 56 է եղել, որը 2018 թ․ մայիսի համեմատությամբ ավել է 178 հազար 67-ով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ