Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ս.

Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է։ Այս մասին ԱԱԾ-ից հայտնել են ArmeniaSputnik-ին։

Հիշեցնենք՝ քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի (Վաչագան Ղազարյանի), վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

 --00—ԼՀ