Երևանում բախվել են պատգամավորի որդու «յաշիկն» ու Chevrolet-ը. «յաշիկը» կողաշրջվել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանը, Աստվածատուր Կակոսյանը և Տիրան Մովսիսյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ հետաքրքրասեր վարորդները փորձում են ավտոմեքենաները կայանել, ինչը կստեղծի խցանում, սակայն պարեկներին հաջողվում է բոլորին հեռացնել դեպքի վայրից:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում  են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին.

Գ. Շամշյանի տեղեկություններով «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:
 

 

 --00—ԱՊ