Արցախում բենզինի պահեստի պայթյունից զոհվածների թիվն անընդհատ փոխվում է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Ս

Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունի գործով քննությունը դեռ ընթացքում է: Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Թե ի վերջո քանի հոգի է զոհվել բենզինի պահեստի պայթյունից՝ հստակ չէ, ըստ քննչականի՝ «պատկերն անընդհատ փոխվում է»:

Նշենք, որ, վերջերս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունից զոհվել է գրեթե այնքան մարդ, որքան վերջին ռազմական գործողությունների ժամանակ։ Ինչպես նաև հայտնեց, որ գործը արցախցիների տեղահանումից հետո Արցախի Քննչական կոմիտեից փոխանցվել է Հայաստանի համապատասխան կառույցին։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ