«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

խաղ

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, ինչպես նաև երկկողմ խորհրդարանական հարաբերություններին։ Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում երկկողմ ընդգծվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության անձեռնմխելիության հրամայականը։

Իր հերթին հույն խորհրդարանականն ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` ակտիվ աջակցելու և սատարելու հայկական կողմին՝ վերջինիս հուզող հարցերի շուրջ՝ ամրապնդելով երկկողմ խորհրդարանական հարաբերությունները:

Հանդիպմանը ներկա էին նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու տիկին Ռենա Դուրուն, ինչպես նաև կուսակցության առաջնորդ՝ Ստեֆանոս Կասսելակիսի դիվանագիտական գրասենյակի ղեկավար պարոն Էվանգելոս Կալպադակիսը։

--00—ԼՀ