Ի՞նչ ա եղել ՀԱՊԿ-ին, ես էլ իրենց դեկտեմբերի միջոցառմանը չեմ մասնակցելու. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Ի՞նչ ա եղել ՀԱՊԿ-ին, ես էլ իրենց դեկտեմբերի միջոցառմանը չեմ մասնակցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարները չեն մասնակցում ՀԱՊԿ նիստերին։

«Հայաստանը չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, բայց ես կարծում եմ, որ իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հստակեցրեց․ « Ստեղծվել է իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում։ Գնամ ի՞նչ անեմ այնտեղ կբացատրեք ինձ»։

ԱԺ նախագահը նշեց, որ իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ գործընկերներին, արձագանք դեռ չկա։

«Կարծում եմ, որ արձագանք չի էլ լինի, քանի որ նրանց համար էլ է պարզ չմասնակցելու պատճառները»,-ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ