ՀՀ-ն չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակին». ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ագն

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը («Մագնիտսկու ցուցակ») (2023/2721) ՀՀ-ն չի միացել։

Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Բադալյանը հավելեց, որ «Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ  երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը  միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ի հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ Այդ ցուցակում, ի թիվս այլոց, կան նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։

--00--ԼՀ