Ալիևը հաշվել է Փաշինյանի ատամները, թուրքին լավ չի ճանաչում, հասնելու է իր ամառանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հավաքական Արևմուտքն իր պլանները իրականացնում է Թուրքիայի միջոցով , նրանք Իրանի, Ռուսաստանի հետ ախոյան են և դաշնակից են համարում Թուրքիային։ Պարզ է, որ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Անկարա կատարած այցով ուզում են Թուրքիայի հետ իրենց շահերն առաջ տանել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլը տարածաշրջանի երկու դաշնակիցներին՝ Իրանին և Ռուսաստանին թողած՝ թռավ Արևմուտք, հիմա այնտեղից ուղղորդում են դեպի Անկարա, ասում են՝ Նիկոլ ջան, էլ Բրյուսել, Փարիզ մի արի, էրդողանը մեր ախպերն է, իրար հետ շփվեք, ինչ ասի՝ մենք դաբրո տալիս ենք»,- ավելացրեց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ