Անձը չպարզված տղամարդը «Գյումրի» ԲԿ-ում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

33333

Հոկտեմբերի 26-ին «Գյումրի» բժշկական կենտրոն ստացիոնար բուժման էր ընդունվել անձը չպարզված տղամարդ, որը նոյեմբերի 22-ին, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Արտաքին նկարագիրը՝ հասակը՝ մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, օվալաձև դեմքով, ալեհեր, տեղ-տեղ թափված մազերով, կապույտ աչքերով:

Կրծքավանդակին, թևերի և ոտքերի տարբեր մասերում դաջվածքներ կան:

Անձը չպարզված տղամարդու վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին  խնդրվում է զանգել 1-02, 0312 4-80-20 հեռախոսահամարներին կամ դիմել մոտակա ոստիկանության բաժին:

--00—ԼՀ