Իրացման կետերում տեղեկատվական թերթիկի առկայությունը օրենսդրության պարտադիր պահանջ է․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սատմ

Հաշվի առնելով այն, որ թարմ միս-մսեղիքն հիմնականում իրացվում է չփաթեթավորված և չմակնշված, իսկ ուղեկցող փաստաթուղթը՝ անասնաբուժական 5-րդ ձևը, չի փակցվում գնորդին տեսանելի կամ հասանելի վայրում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է՝ իրացման կետերում մսի յուրաքանչյուր հատված մոտ պետք է առկա լինի տեղեկատվական թերթիկ. դա օրենսդրության պարտադիր պահանջ է (համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշման՝ այն դեպքում, երբ սննդամթերքն իրացվում է սպառողական փաթեթվածքի մեջ չփաթեթավորված, վաճառողը պարտավոր է այդ արտադրանքի մասին տեղեկատվությունը հասցնել սպառողին)։

Չփաթեթավորված սպանդանոցային ծագման մթերքի տեղեկատվական թերթիկում պետք է  նշվեն հետևյալ տվյալները՝

-  կենդանու մսի տեսակը (որից ստացվել է սպանդոցային ծագման մթերքը), մթերքի անվանումը, մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդված մսեղիքի և մսի կտորների ջերմային վիճակը («պաղեցված», «սառեցված»), մսեղիքի անատոմիական հատվածը (մսի կտորների համարը),

-  սպանդանոցի անվանումը և գտնվելու վայրը,

-  սպանդանոցային ծագման մթերքի քանակը, արտադրման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները։

Տեղեկատվական թերթիկի բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

8

--00—ԼՀ