Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

sss.thumb_

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վելիևը հանդիպել է զինծառայողների հետ, ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։

Նա այցելել է նաև հրետանային, ինժեներային և հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը, իսկ այցի վերջում հետևել հրամանատարական ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։

--00—ՅՄ