Ֆրանսիայում մոտ 1,8 հազար տուն հոսանքազրկվել է ձյան տեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

fnfgn

Ֆրանսիայի արևելքում ձյան տեղումների պատճառով շուրջ 1,8 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է France Bleu ռադիոկայանը։

«Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Սավոյում մոտ 1 հազար տուն դեռ հոսանքազրկված է, իսկ Վերին Սավոյում՝ 800։ Դա պայմանավորված է երեկվա առատ ձյան տեղումներով»,-հայտնում է ռադիոն։

Նշվում է, որ ձյան ծանրության տակ ծառերն ընկել են էլեկտրասյուների վրա։ Սպասվում է, որ էլեկտրամատակարարումը կվերականգնվի մինչև երեկո։

--00—ՅՄ