Նիկոլն ուզում է գնալ արտահերթի, որպեսզի փորձի փոխել ընդդիմությանը, այլ մոտիվ չկա. Աննա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Հայաքվեի» իմաստն այն էր, որպեսզի հասկանանք, թե պետությունը կամ իշխանությունն Արցախի հարցով ընդհանրապես անելիք ունի, թե ոչ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Վերջերս մենք Բրյուսելում հանդիպում էինք ԵԽ պատգամավորի հետ։ Նրա այն հարցին, թե ինչպիսի պայմաններ կան Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների նորմալացման համար, պրոադրբեջանական թեզն առաջ քաշող ՔՊ-ական մի պատգամավոր երեք նախապայման ասաց։ ԵԽ պատգամավորն էլ անակնկալի եկավ, թե ինչպե՞ս, Արցախի բնակչության հարցում չկա՞ ոչ մի դիրքորոշում։ Անգամ դրսում են տարակուսում իշխանության վերաբերմունքից», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ