Հունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

16915842036866

Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Հունաստանի ԱԳՆ-ից։

Հունաստանի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։

Ընդգծվել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։

--00—ՅՄ