Telcell Market-ը պատրաստվում է հեղափոխել առցանց գնումների շուկան և հայտարարում է իր մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Թել-Սել Մարկետ» (Telcell Market) Ընկերությունը՝ հայ սպառողների համար նախատեսված նորագույն առցանց մարկետփլեյսը, պատրաստվում է հեղափոխել առցանց գնումների շուկան և հպարտ է հայտարարել իր պաշտոնական մեկնարկը:

Telcel Market-ի մասին Telcel Market-ն էլեկտրոնային առևտրային հարթակ է՝ հայկական մարկետփլեյս, որի գլխավոր նպատակն է ստեղծել առևտրային նոր և դինամիկ համայնք, նպաստել Հայաստանում առցանց առևտրի մշակույթի զարգացմանը, ապահովել առաջադեմ տեխնոլոգիական և առևտրային լուծումներ տարածաշրջանի վաճառողների և գնորդների համար՝ ներդնելով միջազգային լավագույն փորձն ու նորարարական գործիքները։

Telcell Market-ը հեռատես ձեռներեցների խմբի մտահղացումն է, ովքեր գիտակցեցին համապարփակ և օգտագործողներին հարմար առցանց (օնլայն) մարկետփլեյսի անհրաժեշտությունը, որը հատկապես կբավարարի հայ սպառողին և վաճառողին:

Այս նորարարական էլեկտրոնային առևտրային հարթակը նպատակ ունի վերաիմաստավորել էլեկտրոնային առևտրի լանդշաֆտը Հայաստանում՝ առաջարկելով նորարական և մարկետփլեյսներին հարիր գործիքակազմ՝ ապրանքների լայն տեսականի սպասարկելու համար, որը հնարավորություն կստեղծի բազմաթիվ վաճառողներին իրենց վաճառքի հմտությունները տեղափոխել մեկ այլ՝ նորարարական իրականություն:

 

Telcell Market- ի հիմնական առանձնահատկությունները

 

Ապրանքների լայն տեսականի. Telcell Market-ն առանձնանում է ապրանքների հսկայական կատալոգով, ներառյալ՝ էլեկտրոնիկա, մանկական ապրանքներ, գեղեցկություն և խնամք, տուն և այգի և այլն, որոնք տրամադրվել են վստահելի տեղական և միջազգային վաճառողների կողմից: Օգտագործողի համար հարմար ինտերֆեյս. Էլեկտրոնային առևտրային հարթակը նախագծված է՝ բացառիկ ուշադրություն դարձնելով օգտատերերի փորձին (UX), ինչը յուրաքանչյուրին թույլ կտա առանց ավելորդ ջանքերի զննարկել, համեմատել և գնել ցանկալի ապրանքը:

Արագ և հուսալի առաքում. Telcell Market Էլեկտրոնային առևտրային հարթակի հաճախորդները կարող են օգտվել մեր գործընկեր Telcell Logistics-ի միջոցով կազմակերպվող բեռնափոխադրումների և ապրանքների պահեստավորման արագ և հուսալի ծառայությունից, որն ապահովում է գնումների պատշաճ և ժամանակին առաքման գործընթացը։

Տեղական և միջազգային վաճառողներ. Telcell Market-ը ողջունում է ինչպես տեղական հայ գործարարներին, այնպես էլ միջազգային վաճառողներին՝ խթանելով տնտեսական աճը և զարգացնելով գլոբալ կապերը Հայաստանի հետ:

Հաճախորդների աջակցություն. Telcell Market-ի հաճախորդների աջակցման հատուկ թիմը հասանելի է օգտատերերին Էլեկտրոնային առևտրային հարթակի օգտագործման հետ կապված ցանկացած հարցումների կամ խնդիրների առաջացման դեպքում՝ ապահովելով գնումների և վաճառքի սահուն գործընթաց:

Անվտանգ գործարքներ. Telcell Market-ը առաջնահերթություն է տալիս հաճախորդների տվյալների և ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվական անվտանգությանը՝ կիրառելով տվյալների պաշտպանության գերժամանակակից միջոցներ:

Բջջային հավելված. Telcell Market բջջային հավելվածը շուտով հասանելի կլինի ներբեռնման համար՝ հնարավորություն տալով օգտատերերին գնումներ կատարել հավելյալ հարմարավետությամբ

Telcell Market-ի տնօրեն Տիգրան Կարապետյանն իր ոգևորությունն է հայտնում նախագծի վերաբերյալ՝ նշելով.

«Մենք մեծ ոգևորությամբ հանրությանն ենք ներկայացնում մեր նախագիծը՝ Telcell Market էլեկտրոնային առևտրային հարթակը՝ իրական հայկական մարկետփլեյսը: Հպարտությամբ նշեմ, որ հարթակն ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ ոլորտի) ներուժի կիրառմամբ, ուստի՝ սա հենց իրական հայկական պրոդուկտ է, որը միտված է զարգացնել և աջակցել տեղական բիզնեսին և խթանել միջազգային կապերը։ Մենք հույս ունենք նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և միջազգային առևտրային կապերի ամրապնդմանը»:

Ներկա պահին հաճախորդների համար հասանելի է մեր էլեկտրոնային առևտրային հարթակի բետա տարբերակը, որը կարելի է ուսումնասիրել՝ այցելելով www.telcell.market կայքը և արդեն իսկ օգտվել հարթակի կողմից տրամադրվող առաջարկներից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Լրատվամիջոցների հետ կապերի Էլ. փոստ՝ [email protected]

 

Կայք՝ www.telcell.market

Հետևեք Telcell Market-ին սոցիալական ցանցերում.

Facebook: www.facebook.com/telcell.market/

Instagram: www.instagram.com/telcell.market/

Linkedin: www.linkedin.com/company/telcellma

 

Telcell Market՝ արագ, հարմար գնումներ

 

 

--00—ԱՊ