Ռուսաստանը չի փոխի իր ինքնիշխանությունը «երշիկի» հետ, կամ չենք լինի, կամ կլինենք ինքնիշխան. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մ

Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի փոխի իր ինքնիշխանությունը երշիկի հետ։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXI համագումարի ընթացքում:

«Ռուսաստանը չի կարող որոշ երկրների նման հրաժարվել իր ինքնիշխանությունից՝ երշիկի դիմաց և դառնալ ինչ-որ մեկի արբանյակը», - ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության 21-րդ համագումարում։

Ռուսաստանը կա՛մ կլինի ինքնիշխան, կա՛մ ընդհանրապես չի լինի, այս պոստուլատը պետք է լինի գլխում և սրտում։

 

 --00—ԱՊ