Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջան-ՀՀ խաղաղության հաստատման գործում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_8

Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը դրական է, փոխանցում է Mehr գործակալությունը:

Նա նշել է տարածաշրջանում որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետևանքները և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում։

--00—ՅՄ