Փաստաբանի հրապարակման վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

միպ.

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սոցիալական ցանցում փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ իր պաշտպանյալի իրավունքների ենթադրյալ խախտման հետ կապված հրապարակման վերաբերյալ ՄԻ պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Առաջին հերթին հարկ է փաստել, որ մինչ սոցիալական ցանցում հրապարակում կատարելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի կապակցությամբ փաստաբանի կողմից բողոք չի ստացվել:

ՄԻՊ աշխատակազմում սկսված ուսումնասիրության շրջանակում կապ է հաստատվել փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: Նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ կնախաձեռնվի քննարկման ընթացակարգ և իրավասու պետական մարմիններից կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:

Ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև հարցի քննարկման ընթացքն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի ներկայացուցիչները՝ բժիշկ-մասնագետի ներգրավմամբ այց կիրականացնեն ազատությունից զրկման վայր:

--00--ԼՀ