ՌԴ-ին չենք քննադատում, բարձրացնում ենք խնդիրները երկկողմ ու ՀԱՊԿ մակարդակներում. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Մենք չենք քննադատում Ռուսաստանին, դա չի համապատասխանում իրականությանը։ Իհարկե, մենք երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել ենք, և դրանք վերաբերվում են առաջին հերթին երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ակնկալիքների արդարացման կամ չարդարացման հետ։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Միրզոյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամները պետք է պաշտպանեն միմյանց սահմանները, իսկ երբ ՀՀ սահմանները խախտվել են, տեսել են, որ այս կազմակերպությունը չի շտապել կատարել իր պարտականությունները։

«Ես չեմ կարծում, որ դուք երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ-ի մասով մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին ունենք ՀԱՊԿ-ի պարագայում։ ՀՀ-ի պարագայում ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել։ Չեք կարող գտնել մի դրվագ, որով Հայաստանը քննադատում է Ռուսաստանին ԵԱՏՄ համատեքստում»,-ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ