Իսրայելի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենց դեսպանը դեռ չի վերադառնա Անկարա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ի.

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտնել է, որ իրենց դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության գլուխ կանգնած է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թուրքիայի նախագահն ավելի վաղ քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով նրան Ադոլֆ Հիտլերի հետ։ Իր հերթին, Նեթանյահուն ասել էր, որ Էրդողանը, ով «իրագործել է քրդերի ցեղասպանությունը և ռեկորդակիր է իր ռեժիմին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով, վերջին մարդն է, ով կարող է հրեաներին բարոյականություն սովորեցնել»։

«Կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ Իսրայելի դեսպանին Թուրքիայից հետ կանչելու որոշումը ճիշտ էր: Դա արդարացված որոշում է: Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, Իսրայելի դեսպանին այդ երկիր վերադարձնելու իմաստ չկա: Ժամանակաշրջան»,- հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը։

--00--ԼՀ