Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, զոհվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

ff

Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր մի շարք ավիահարվածներ են հասցրել Բեյրութի հարավային հատվածում տեղակայված Դաանիա թաղամասին: Այս մասին հաղորդում են իսրայելական և լիբանանական լրատվամիջոցները:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին հասցված իսրայելական հարվածի արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի 2-րդ դեմք համարվող, կազմակերպության ղեկավարի տեղակալ Սալըհ Արուրին։

Հրապարակված տեսանյութերի համաձայն՝ Դաանիայում մի քանի շինություններ են վնասվել, անհայտ թվով ավտոմեքենաներ են այրվել։

Լուսանկարը՝ լիբանանյան սոցիալական ցանցից։

 

 --00—ԱՊ