Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, Աշոցքում և Ամասիայում՝ գետնաբուք. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

օ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Թալինի տարածաշրջանում, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 --00—ԱՊ