Նոյեմբերյանում ջրից թունավորված 7 անձի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

--00--ԱԹ