Մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի 21-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

կկ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի ճգնաժամը լուծելու նպատակով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ ստեղծված ձևաչափի 21-րդ նիստը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ներկայացուցչական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը, Ռուսաստանինը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սիրիայի հարցերով հատուկ ներկյացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը, իսկ Իրանինը՝ իսլամական հանրապետության արտգործնախարարության քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ալի Ասգար Հաջըն:

Նիստին մասնակցում են նաև Սիրիայի փոխարտգործնախարար Բասսամ Սաբբահի ու Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ Ահմեդ Թումայի գլխավորած պատվիրակությունները, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցչի օգնական Նաջաթ Ռոչդինը:

Բացի այդ, դիտորդի կարգավիճակում մասնակցում են Հորդանանի, Իրաքի և Լիբանանի պատվիրակությունները:

Առաջին օրն ընթացող հանդիպումների ժամանակ քննարկվելու են հարցեր Սիրիայի մերձակայքում տարածաշրջանային իրավիճակի փոփոխության, Սիրիայի հարցի համապարփակ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, հումանիտար իրավիճակի և Սիրիայի վերակառուցումը հեշտացնելու նպատակով միջազգային հանրության մոբիլիզիացայի վերաբերյալ:

Այս ամենին զուգահեռ անդրադարձ է կատարվելու Սիրիայում գտնվող և այդ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված քուրդ զինյալների դեմ իրականացվող պայքարին, գերիների ազատ արձակմանը, անհետ կորածներին գտնելու նպատակով իրականացվող որոնողական աշխատանքներին, ինչպես նաև մի շարք այլ քայլերի, որոնք կարևոր են վստահության բարձրացման տեսանկյունից:

Ըստ թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի՝ թուրքական պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հետ:

--00—ԼՀ