Մեծ Բրիտանիան զգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2024-01-31_16-10-08

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը  նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող և կամ այդ երկիր մեկնել պատրաստվող  իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ: Նախազգուշացումը հրապարակվել է մի քանի օր առաջ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակումից հետո։

Բացի այդ, բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Թուրքիայի`  Սիրիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող շրջաններ։ Ըստ Լոնդոն՝  այդ շրջաններում  ահաբեկչական հարձակումները «շատ հավանական են»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։  Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ)-ի հետ։ 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ