Ադրբեջանի և ՀՀ-ի միջև երկխոսության հարթակի ստեղծման շուրջ քննարկումները տեղի կունենան Ժնևում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նե

Մարտին Ժնևում կարող են քննարկվել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ հարցերը։

Այդ մասին, Բաքու կատարած այցի ժամանակ Trend-ին տված հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության  գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, փոխանցում է trend.az-ը։

Նա նշել է, որ IPU-ն տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներից, Ադրբեջանի և իր հարևանների հարաբերություններից։  IPU-ն, որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել։ Այդ երկխոսությունը կարող է օգնել լուծել անկայունություն առաջացնող  խնդիրները:

«Մենք նախատեսում ենք քննարկումների հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը: Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է ավանդական ձևին՝ գործադիր իշխանությունների կողմից վարած դիվանագիտությանը»,- ասել է IPU-ի գլխավոր քարտուղարը։

--00—ԼՀ