Փաշինյանը պատրաստ է կալանավորել անգամ իր թիմակցի ընտանիքի անդամին, այն էլ՝ 2 երեխաների մորը․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Screenshot_1

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու ամենամեծ սատանայությունը գիտե՞ք որն է.  Երկու մանկահասակ երեխաների մորը կալանավորել են ընդամենն այն նպատակով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր հերթական ելույթներից մեկում հնարավորություն ունենա հայտարարելու, թե ինքը չի միջամտում իրավապահ մարմինների աշխատանքին ու արդարադատությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Այսինքն՝ ընդամենը քաղաքական դիվիդենտ ստանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կալանավորել անգամ իր թիմակցի ընտանիքի անդամին, այն էլ՝ երկու երեխաների մորը։

Սրա վառ ապացույցն է էկոնոմիկայի փոխնախարար կնոջ տնային կալանքը։ Եվ այս տնային կալանքը ոչ թե դատարանն է որոշել, այլ հենց քննչականն է տնային կալանք կիրառելու միջնորդություն հարուցել։

Ես որևէ կերպ չեմ ասում, թե փոխնախարար կինն էլ պիտի կալանավորվեր, ո՛չ։ Նրա նկատմամբ էլ ամենախիստ խափանման միջոցը պետք է հենց տնային կալանքը լիներ։ Բայց նույնը պետք է լիներ նաև մյուս կնոջ նկատմամբ»,- նշել է նա:

--00—ՅՄ