Փաշինյանը կոմպրոմատների թղթապանակ ունի ԵՊՀ ռեկտորի մասին, կոռուպցիոն սկանդալ է հասունանում. TOGARMA

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Տելեգրամյան ռուսալեզու  TOGARMA ալիքը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե ինչ նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Երևանի պետական համալսարանում, որի առանցքում է Մայր բուհի իմքայլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ներկայացնում ենք այդ տեղեկության թարգմանությունը՝ որոշ կրճատումներով։

«Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է ստանալ ԵՊՀ գիտական խորհրդի աջակցությունը և խանգարել վերընտրվել իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։ Ղազինյանի վերընտրման ճակատագիրը մեր գործը չէ, հետաքրքիր է այս հարցում Հովհաննիսյանի մոտիվացիան։ Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորն անելիանելիությունից ելնելով փնտրում է այս հարցում դասախոսական կազմի ու գիտական խորհրդի աջակցությունը և բացահայտ ասում է, թե այն իր անձնական հարցն է, ինչպես և գրված էր լրատվամիջոցներում։ Իսկ անձնական է մի պարզ պատճառով՝ հրամանը ստացվել է Արայիկ Հարությունյանից (կառավարության աշխատակազմի ղեկավար - խմբ.), այսինքն՝ անձամբ Փաշինյանից։ Հասկանալի է, որ Հովհաննիսյանը խորհրդարանի իշխանական խմբակցության նախկին անդամ է ու նրանց դրածոն, բայց դա բավարար պատճառ չէ վազել համալսարանով և աղաչել աջակցել այդ հարցում՝ խղճահարությամբ նշելով, որ դա իր անձնական հարցն է և դրանից է կախված իր ճակատագիրը։ Պատճառն, իհարկե, այլ է։ Բանն այն է, որ Հովհաննիսյանը, միամտորեն մտածելով, թե կոռուպցիոն սխեմաները հասարական ու անվտանգ գործեր են, մանավանդ, երբ կիսվում ես իշխանության հետ, մի քիչ համը հանել է իր ախորժակի հարցում և կարծել է, թե եթե թույլատրել են, ուրեմն և հետևանքներ չի լինի։

Սկսենք այն կետից, որ կարճ ժամանակահատվածում ինքը կազմակերպել է ԵՊՀ անունից մեկ անձով բազմաթիվ գնումներ, ընդ որում, գնումներն այնքան շատ են, որ անգամ ամենաբութ քննիչի համար դրանք կոռուպցիոն կարմիր լույսեր են։ Բայց սրանք մանրուքներ են, այլ ոչ թե, ինչպես ասում են, հաց և կարագ։ Ավելի լուրջ պատմություն է շինարարությունը, որն ընթանում է Դիլիջանի՝ համալսարանին պատկանող հողերի վրա։

Եթե կարճ, ԵՊՀ-ն մրցույթ է անցկացրել՝ կառուցելու Դիլիջանի համալսարանական հողի վրա 10 քոթեջներ, մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ, այն հաղթել է ընկերություն 1.5 մլրդ դրամի առաջարկով, իսկ դա նշանակում է 150 մլն դրամ  կամ 370 հազար դոլար յուրաքանչյուր քոթեջի համար։ Նշենք, որ դրանք ուղղակի քոթեջներ են՝ առանց ներքին հարդարանքի։ Բայց դա, ինչպես ասում են, ծաղիկներ են դեռ, հետաքրքիրն այն է, որ ըստ մեր տեղեկության բոլոր երեք ընկերությունները դե ֆակտո պատկանել են մի մարդու և, ի վերջո, կոռուպցիոն սխեմաներով կապված են ռեկտորի հետ։ Փաստացի, ամբողջ մրցույթը ձևական է եղել մի ընկերության հաղթանակի համար։

Ահա այստեղ է հենց ռեկտորի «անձնական հարցը», թղթապանակի դեմ կռիվ չես տա, եթե երեկ դու սարքում էիր սխեմաներ, այսօր արդեն պետք է կատարես քաղաքական պատվերներ, եթե չես ուզում կալանք ու խուզարկություններ»։

--00—ԼՀ