Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի շրջակայքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1130013

Իսրայելը փետրվարի 10-ի գիշերը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղական շրջաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

«Մեր ՀՕՊ համակարգերը  որսացել և խոցել են հրթիռներից մի քանիսը»,-ասվում է նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի հարձակումն իրականացվել է իրենց կողմից գրավված Գոլանի բարձունքներից, որը հանգեցրել է որոշ նյութական կորուստների։

--00—ՅՄ