ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Հենակետ-ՊՆ-Հայ-ադրբեջանական-սահման-800x445

ՀԱՊԿ-ը մեծ է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների ներուժը, կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին․ «Դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- ասել է Սերդյուկովը։

--00—ՅՄ