ՀԱՊԿ խորհուրդը արտահերթ նիստում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դֆսդֆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական ​​խորհուրդը երեքշաբթի արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման մեխանիզմների հնարավոր ակտիվացման վերաբերյալ առաջարկները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստ՝ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ։ 

Խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր ներգրավման վերաբերյալ առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԻԴ