Դատախազությունը այսօր է ստացել ՌԴ-ում հայտնաբերված ադրբեջանցու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դատ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:

--00—ԼՀ