Հայաստանի ներկայացուցիչը՝ WKF կարատեի 1 Youth League մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

աղ

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է WKF (World Karate Federation) կարատեի պաշտոնական՝ Karate 1 Youth League մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած` Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր: 

Նշենք նաև՝ Անիլ Շարիաթփանահին ծնունդով Իրանի Իսլամական Հանրապետությունից է, բնակվել է Քուվեյթում, բայց 2023 թվականին տեղափոխվելով Հայաստան՝ սկսել է մարզվել Tigers Karate Academy ակումբում: 2023 թվականին Անիլը դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող:

--00—ԼՀ