ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

Ռուբինյանը իր ելույթում անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին, նա ընդգծեց․

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այս պահին, այսօր, վաղը։

Եթե Սերդարը համաձայնի, կարող ենք հիմա էլ հայտարարել և այս ֆորումը դարձնել պատմական»։

--00—ԼՀ