Չեմ պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն. պետքարտուղար Մեզենցև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1

Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, թե չի պատկերացնում՝ ով կարող էր Հայաստանին «քարշ տալ» միություն առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության։

«Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ով կարող էր դարավոր պատմություն ունեցող, ինքնուրույն, անկախ Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն, եթե դա չլիներ այդ հանրապետության ղեկավարության կամքը»,- ասել է Մեզենցևը։

--00—ԼՀ