Տուվայի ՋԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

մ

Տուվայի Շագոնար քաղաքի ջերմաէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել վառելիքի մատակարարման կետում։ Տուժել է 21 մարդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Պայթյունը որոտացել է մարտի 6-ի առավոտյան։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից հայտնում են, որ ստացվել է տեղեկատվություն կաթսայատան շենքում բռնկված հրդեհի և թանձր ծխի մասին։ Հրդեհը մեկուսացվել է 50 քմ տարածքում։ Ըստ շրջանի վարչակազմի՝ ՋԷԿ-ի կաթսաներն անվնաս  են։

Հարուցվել քրեական գործ։

Հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շագոնարի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Տուվայում սահմանվել է տարածաշրջանային նշանակության արտակարգ իրավիճակի ռեժիմ:

 --00—ԼՀ