Եգիպտոս կատարած այցի ավարտին Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան: Ա յս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:

--00—ԼՀ