Մոսկվայում ընտրություններին արդեն քվեարկել է ավելի քան 4,6 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture8

Վերջին քվեարկության օրվա կեսին Մոսկվայում ավելի քան 4,6 միլիոն քվեաթերթիկ է տրվել ՌԴ նախագահական ընտրությունների համար, լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան։

«Մարտի 17-ի ժամը 12։00-ի դրությամբ ընդհանուր առմամբ տրվել է 4 միլիոն 657 հազար 776 քվեաթերթիկ, որից հեռավար էլեկտրոնային քվեարկության ժամանակ՝ 3 միլիոն 391 հազար 285, թղթային քվեարկությամբ՝ 1 միլիոն 266 հազար 491»,- ասել է Կիրիլովան։

--00—ՅՄ