ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը ՀՀ-ին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture13

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին, ասել է, որ պաշտոնական Երևանը պետք է լավ մտածի, թե ուր է պատրաստվում գնալ, փոխանցում է News.ru-ն։

Նրա խոսքով, Ռուսաստանում հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը «սխալ, և գուցե ճակատագրական» քայլի չի գնա։

«Հայաստանը նախ պետք է մտածի, թե ուր է գնում, յոթ անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերություններ և բարեկամություն կա։ Հայաստանի ցուցաբերած շտապողականությունը մի բան է, որի մասին պետք է մտածել»,- լրագրողներին ասել է նա։

--00—ՅՄ