Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132597

Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների  պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են  վիճելի սահմանային հատվածի ևս  10,76 կիլոմետրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական ​​սահմանի մնացած հատվածների  ուղղությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ