ՀՀ առևտրային բանկերը որոշել են դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

բա

ՀՀ առևտրային բանկերը որոշել են դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը,  ArmeniaSputnik-ին հայտնել են բանկերի միությունից։

««Միր» վճարային համակարգն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում։ ՀՀ առևտրային բանկերը, հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև կարևորելով միջազգային գործառնություններում ներգրավվածության շարունակականությունը, որոշում են կայացրել դադարեցնել վճարային համակարգի հետ համագործակցությունը»։

«ՎՏԲ-Հայաստան» բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։

--00—ԼՀ