Կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

տ.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։ 

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։

‼️ Մասնավորապես՝

📌 արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել  անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

📌 խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել կանխարգելել կամ նվազեցնել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացման նվազեցումը,

📌 արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցներով և անձնակազմի համար հանդերձարանով։

❌ Լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

--00—ԼՀ