Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը ժամանել է Ժնև, սպասվում է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

65fd8268b0e6865fd8268b0e69171111280865fd8268b0e6665fd8268b0e67

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ժնև։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են պատգամավորներ Էլնուր Ալլահվերդիևը, Սոլթան Մամեդովը, Սեվիլ Միքայիլովան, Քյամրան Բայրամովը, Ամինա Աղազադեն, Շահին Իսմայիլովը և Սաբինա Հասաևան, ինչպես նաև խորհրդարանական ապարատի ղեկավար Ֆարիդ Հաջիևը և այլ պաշտոնյաներ:

Ժնևի միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Գալիբ Իսրաֆիլովը, պաշտոնատար այլ անձինք։

Նախատեսված են նաև հանդիպումներ մի շարք խորհրդարանների խոսնակների և պատվիրակությունների ղեկավարների հետ։

--00—ՅՄ