Ձեր ցավը մեզ համար խորթ չէ. էստոնացի գործընկերները՝ Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-11-02_15-01-24

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա:

Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը՝ շեշտելով, որ երախտապարտ ենք Էստոնիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրած մարդասիրական աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր: «Հարգելի՛ գործընկերներ, չնայած բոլոր մարտահրավերներին` մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Էստոնացի գործընկերները նկատել են, որ որեւէ մեկը չի կարող մյուսին այդքան լավ հասկանալ, որքան փոքր երկրները, եւ մեր ցավն ու բարձրացրած հարցերն իրենց համար խորթ չեն:

Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր:

-00—ՅՄ