Բարսելոնան հայտարարել է, որ ակումբը մտադիր է խզել պայմանագիրը Nike-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ռռ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբը պատրաստվում է խզել գործող պայմանագիրը ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշի հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Մենք Nike-ին ասացինք, որ կոպիտ խախտումների պատճառով մենք կխզենք պայմանագիրը: Նրանք 45 օր ժամանակ ունեին մեզ փոխհատուցելու համար, չարեցին, և մենք տեղեկացրինք, որ պայմանագիրը խզված է, ինչին նրանք արձագանքեցին կանխարգելիչ միջոցներով: Այժմ մենք լուծում ենք փնտրում այս իրավիճակի համար։

Նրանք փորձեցին բարելավել պայմանագիրը, բայց ջանքեր գործադրեցին, որոնք բավարար չեն, քանի որ մենք գիտենք, որ շուկան ավելի շատ է վճարում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ գերմանական Puma ընկերությունը կապտանռնագույններին առաջարկում է 100 մլն եվրո բոնուս, բացի ստորագրման բոնուսից, գերմանական բրենդը պատրաստ է «Բարսելոնային» վճարել տարեկան 120 մլն եվրո ֆիքսված գումար:

--00—ԼՀ