Ժողովրդի անունից ինչ ուզում անում են՝ ազգայինի համար պետական հովանավորություն չկա. Թովմաս Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր Թովմաս Պողոսյանը։
«Ժողովրդի անունից ինչ ուզում, անում են, ազգայինի համար պետական հովանավորություն չկա», - նկատում է  ժողովրդական արտիստը։

Խոսելով Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին՝ Պողոսյանն արձագանքում է․ «Ինչ-որ մի խաղ է, որով փորձում են ժողովրդին շեղել այլևայլ նպատակների համար»։ Անդրադառնալով Արցախում պատմամշակութային կոթողների վերացման փաստին ու միջազգային հանրության լռությանը` արտիստը նշում է, որ «ՅՈւՆԵՍԿՕ կոչեցյալը կեղծ շապիկ հագած քաղաքական մի կառույց է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան