Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նն

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Քննչական կոմիտեից։

Ձերբակալված անձին առայժմ մեղադրանք առաջադրված չէ։

ՔԿ-ից հայտնեցին, որ իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։

--00—ԼՀ