Նորքի 6-րդ փողոցում տուն է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

 

տռռեգտեռգ

Փետրվարի 18-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին:

--00--ՍԳ