Կոտայքի մարզում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot_4

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում որպես մենեջեր աշխատող Երևանի բնակիչ 32-ամյա Արման Սարգսյանը, օգտվելով իր տնօրինման և տիրապետման տակ գտնվող դրամարկղից և չհրկիզվող պահարանից, այս տարվա փետրվարի 18-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ծաղկաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ահազանգ տվողը եղել է «Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ տնօրենը, իսկ կասկածյալ Ա. Սարգսյանը  դրամարկղից և չհրկիզվող պահարանից, ըստ տնօրենի հայտարարության, հափշտակել է մոտ 11 մլն դրամ։

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի և ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետ Ա. Ֆիշյանի գլխավորությամբ, նույն օրը Ծաղկաձորում հայտնաբերում են կասկածյալ Ա. Սարգսյանին և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Հրազդանի բաժին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ