Բայդենն Իսրայելին մեղադրել է Գազայում հումանիտար աշխատողներին բավարար չափով չպաշտպանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1133889

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «վրդովված և վշտացած» է Իսրայելի գնդակոծության հետևանքով Գազայի հատվածում 7 հումանիտար աշխատողների զոհվելու առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ Բայդենը նշել է, որ Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

«Իսրայելի արածը բավարար չէ հումանիտար աշխատողներին պաշտպանելու համար, որոնք փորձում են խիստ անհրաժեշտ օգնությունը հասցնել խաղաղ բնակիչներին…. Իսրայելի արածը նաև բավարար չէ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ըստ Ջո Բայդենի՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում բազմաթիվ հումանիտար աշխատողներ են զոհվել, և հենց դա է գլխավոր պատճառներից մեկը, որ այդքան դժվար է օգնություն հասցնել Գազա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ